Մեծ Բրիտանիայի ճանապարհներին կենգուրու է զբոսնում:

Նախօրեին Լանքաշիրի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել, որ մայրուղիներից մեկում վալաբի են տեսել, որի ներկայացուցիչները լի են բրիտանական կենդանաբանական այգիներում: Իրավապահները սկզբում չեն հավատացել այդ նորություններին, հիշելով առյուծի պատմությունը, սակայն շուտով բաժանմունքի էլեկտրոնային հասցեին մի նկար է գրանցվել, որի վրա պատկերված է եղել փոքրիկ կենգուրուն:

Նրանք շտապել են որոնել կենդանուն, սակայն  ներկա պահին արդյունքներ չկան: Վկաների խոսքով` վալաբին նախ իրենց վախեցրել է, բայց երբ պարզվել է, որ կենդանին վտանգ չի ներկայացնում, նրան տեսած բրիտանացիները որոշել են կենգուրուին ուղղակի հանգիստ թողնել, գրում է «Վեստի.ռու»-ն:

Փախչող կենդանուն ոստիկաններն արդեն Սքիփի են անվանում` ի պատիվ Եվրոպայում 1960-ական թվականներին հայտնի նույնանուն ավստրալական հեռուստասերիալի կենգուրուի: