Միջազգային տիեզերակայանի գործող անձնակազմի հրամանատար, կանադացի Քրիս Հադֆիլդը Twitter-ում հաղորդել է, որ ՄՏԿ արեւային մարտկոցներից մեկի վրա «փամփուշտի հետք են» հայտնաբերել:

«Տիեզերքից մի փոքրիկ քար կտրել անցել է մեր արեւային մարտկոցի միջով: Ուրախ եմ, որ այն չի վնասել զրահը»,- սոցկայքում գրել է Հադֆիլդը` տեղադրելով արեւային մարտկոցների նկարները, որոնցից մեկի վրա երեւում է փոքրիկ անցքը:

Ընդ որում, փորձագետները կասկածում են, որ անցքն առաջացել է երկնաքարի կողմից: Նրանց խոսքով` դա տիեզերական աղբ է եղել: Այս միտքը մասնավորապես պաշտպանում է Արիզոնայի համալսարանի Լուսնի եւ մոլորակների ուսումնասիրության Լաբորատորիայի գիտնական Ջեյմս Սքոթին, հաղորդում է BFM.RU-ն:

Ինչպես նշել է «Տիեզերքի եւ աստղագիտության նորություններ»-ը` իրականում տիեզերական ինչպիսի մարմին էլ որ արեւային մարտկոցի վրա հետք թողած լինի, այն գերազանցել է փամփուշտի արագությունը, որը սովորաբար հասնում է 1500-3000 կմ/ժ-ի:

Ներկա պահին ՄՏԿ-ում Հադֆիլդից բացի գտնվում են նաեւ բորտ-ճարտարագետներ Ռոման Ռոմանենկոն, Պավել Վինոգրադովը եւ Ալեքսանդր Միսուրկինը (Ռոսկոսմոս), ինչպես նաեւ Թոմաս Միշբերնը եւ Քրիսթոֆեր Քեսիդին (ՆԱՍԱ):