Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատը` Օրենսդիր խորհուրդը մայիսի 1-ին պատմական աննախադեպ քայլ է կատարել Ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի եւ Հայ դատի գրասենյակի խնդրանքով, միաձայն ընդունելով ասորիների, հուների եւ հայերի ցեղասպանությունը ճանչելու ակտը: Այդ մասին հայտնում է ասորական AINA գործակալությունը:
Խորհրդարանի Օրենսդիր խորհրդի անդամ, Ավստրալական քրիստոնեական կուսակցության նախագահ Ֆրեդ Նիլն իր ելույթում ասել է. «Բազում տարիների ընթացքում խորհրդարանի անդամները բարձրացրել են ասորիների, հույների եւ հայերի ցեղասպանությունները ճանաչելու հարցը: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանն ավելին է արել` 1997թ. ընդունելով հայոց ցեղասպանության ճանաչման ակտը: Այսօր կոչ եմ անում, որ մենք ավարտենք այդ ջանքերը` ընդունելով նաեւ ասորիների եւ հույների ցեղասպանությունները»:
Հիշեցնենք, որ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 1997թ. ապրիլի 17-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման ակտը:




























