Դաքքիի արվարձանում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 402-ի:
Տեղի իշխանություններն արդեն 149 հոգուց բաղկացած անհայտ կորածների ցուցակ են կազմել: Նրանց իրական թիվը ճշտվում է: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 840 անհայտ կորածների մասին: Rana Plaza-ում փլուզման պահին աշխատել է 3,5 հազար մարդ, հիմնականում՝ կանայք: Լրատվամիջոցների տվյալների համաձայն` 2,5 հազար մարդու հաջողվել է փրկել:
Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AP-ը, Դաքքիում չորեքշաբթի օրը բողոքի բազմահազարանոց ցույցեր կանցկացվեն, որոնց մասնակիցները կպահանջեն աշխատանքի անվտանգության ապահովում, ինչպես նաեւ մահապատժի ենթարկել գործարանի սեփականատիրոջը:
Հիշեցնենք, որ Rana Plaza ութհարկանի շինությունը փլվել է ապրիլի 24-ին: Բազմահարկ շինության մեջ ճաքերն առաջացել են մինչեւ պատահարը, սակայն գործարանի ղեկավարությունը ստիպել է աշխատողներին աշխատանքի դուրս գալ:
Բանգլադեշի իրավապահ մարմիններն ապրիլի 28-ին Հնդկաստանի հետ սահմանին ձերբակալել են փլված շինության սեփականատեր Մուհամեդ Սոհել Ռանուին: Ձերբակալվել են նաեւ համալիրում տեղակայված գործարանների սեփականատերերը եւ շինության կառուցմանը հավանություն տված ճարտարագետները:



























