Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերին: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ով այցով գտնվում է Բաքվում:
Նրա խոսքով` միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա հակամարտության խաղաղ լուծումը Հունաստանի արտաքին քաղաքականության ֆունդամենտալ սկզբունքն է: «Հունաստանը եւս ԵԱՀԿ-ի անդամ է եւ անպայմանորեն մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտող կողմերի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղիներ փնտրելու ջանքերին: Ամենագլխավոր հարցը հակամարտող կողմերի քաղաքական կամքն է: Եթե քաղաքական կամք գոյություն ունի, ապա երկխոսություններն ու բանակցություններն արդյունավետ կլինեն»,- հայտարարել է Ավրամպուլոսը, հայտնում է ԱՊԱ-ն:



























