Իրաքում կրկին պայթյուններ են որոտացել. ոստիկանությունը հաղորդում է 15 զոհի մասին: Ճանապարհամերձ ականը պայթել է Բաղդադից 180 կմ հյուսիս գտնվող Բայջի քաղաքում՝ ոստիկանական ավտոշարասյանը հետեւելու ընթացքում: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 4 ոստիկան:

Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Ֆալուջա քաղաքում, որտեղ զոհվել է 6 մարդ: Բացի այդ, ականապատված մեքենա է պայթել Բաղդադում՝ խլելով 3 մարդու կյանք: Եվս մեկ պայթյուն որոտացել է Ռամադի քաղաքում, որտեղ զոհվել է երկու ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի խորհրդարանի խոսնակ Օսամա ան-Նեջեյֆին կոչ էր արել երկրի վարչապետ նուրի ալ-Մալիքիին հրաժարական տալ եւ արտահերթ ընտրություններ անցկացնել՝ երկրում զանգվածային անկարգությունների ալիքի ֆոնին, որը հանգեցրել է շուրջ 230 մարդու մահվան: