Ալթայի երկրամասում մարդասպան ձիավորը, ով թաքնվել է իրավապահ մարմիններից, ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը բացահայտել է նրան: Մինչ փախուստի դիմելը նա սպանել է իր հարեւանուհուն:
Ինչպես հայտնել է ՆՏՎ-ն` վկայակոչելով տարածաշրջանի ոստիկանությանը, 47-ամյա տղամարդը գնդակահարել է տեղի բնակչուհուն, եւ ձիու վրա նստած սլացել է ուղիղ դեպի ոստիկանություն, որոնք կողոպուտի գործ էին հետաքննում:
Այն տան բակում, որտեղից նա եկել էր, ոստիկանները հայտնաբերել են կնոջ դի` փափուշտից վիրավորված: Ժամանած բժիշկներն արձանագրել են տուժածի մահը:
Օրվա ընթացքում ոստիկանական ջոկատները խուզարկել են տարածքը: Մայիսի 1-ին նրանց միացել են քրեական խուզարկուներն ու ոստիկանական ուղղաթիռները եւ փախչողը հայտնվել է շրջափակման մեջ:
Ձիավորը, հասկանալով, որ գնալու տեղ չունի` ինքնասպան է եղել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այդ մարդը բնակվել է սպանված բնակչուհուց ոչ հեռու, զենքի թույլտվություն նա չի ունեցել, իսկ կնոջն սպանել է անձնական հակակրանքի պատճառով:



























