Մյանմարում համամահմեդական ջարդեր են տեղի ունեցել: Օքքան գյուղում տեղի ունեցած ոչ մեծ միջադեպը վերաճել է դաժան հակամարտության մահմեդականներ ու բուդդայականներ բնակիչների միջեւ: Արդյունքում տուժել է 10 մահմեդական, իսկ մեկը սպանվել է:

Ինչպես հայտնել է Յանգոն քաղաքի ոստիկանության կոմիսար Տհետ Լվինը, 18 մարդ  կալանավորվել է, հաղորդում է Gazeta.ru-ն: Նա դիմել է մահմեդականներին, ովքեր ստիպված են եղել փախչել հարակից անտառը՝ փրկվելով բուդայականների ջարդերից, կոչ անելով վերադառնալ իրենց տները, քանի որ իրավիճակը հանդարտվել է:

Բուդդայականների նկատմամբ գողությունների, հարձակումների եւ հրդեհումների մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մյանմարում բուդդայականները հրդեհել էին երեք մզկիթներե ւ ավերել մահմեդականներին պատկանող մի քանի խանութներ: