Ղազախստանցի երկու ուսանողներ եւ ԱՄՆ մեկ քաղաքացի, ովքեր քոլեջում Ջոհար Ցարնաեւի մտերիմներ են, մայիսի 1-ին ձերբակալվել են Բոսթոնի ահաբեկչության գործով: Նրանք են Դիաս Քադիրբաեւը, Ազամաթ Թաժայակովը եւ Ռոբել Ֆիլիպոսը:
Իշխանության ներկայացուցիչները նշել են, որ նրանք չեն կասկածվում ահաբեկչության ծրագրավորման կամ կատարման մեջ: Դիաս Քադիբակովը եւ Ազամաթ Թաժայակովն օգնել են Ջոհարին պայթյունից հետո ազատվել վկայություններից: Նրանք աղբանոցն են նետել են Ջոհարի պայուսակը, որում եղել են պայթուցիկ նյութեր եւ նոթբուք: Պայուսակը գտել են ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Բացի այդ Ցարնաեւի ընկերները կարող են խնդիրներ ունենալ ԱՄՆ միգրացիոն իշխանությունների հետ, քանի որ նրանց վիզայի ժամկետը լրացել է: Ռոբել Ֆիլիպոսը մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու մեջ, հաղորդում է НТВ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել: «Բոլոր երեքը խոստովանել են, որ ապրիլի 18-ի երեկոյան Ցարնաեւի սենյակից դուրս են բերել նրա պայուսակը: Թաժայակովն ու Քադիրբաեւը նշել են, որ որոշել են ազատվել պայուսակից, երբ նորությունների թողարկումից տեղեկացել են, որ Ջոհարը կասկածվում է Բոսթոնի ահաբեկչության կատարման մեջ»,-ասված է ՀԴԲ-ի հաղորդագրության մեջ:
Նրանք դատարանի առջեւ կկանգնեն մայիսի 14-ին: Քադիրբաեւին ու Թաժայակովին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք: Ֆիլիպոսը մեղադրվում է կեղծ ցուցմունք տալու մեջ, նրան սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք:

























