Կանադայի Նյումարքեթ քաղաքում Magna ընկերությանը պատկանող, ավտոմեքենաների սարքավորումներ արտադրող գործարանում մայիսի 1-ին պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի հետեւանքով տուժել է 9 մարդ, որոնցից 6-ին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», տուժածների թիվը կարող էր ավելին լինել, բայց, բարեբախտաբար, հրդեհից հնարավոր է եղել խուսափել: Հրշեջ ծառայության պետի տվյալներով՝ Յորք Յեն Լինգի շրջանում պատահարի պահին գործարանի արտադրամասերում գտնվել է մոտ 200 մարդ:
Գործարանի աշխատանքը դադարեցվել է, պայթյունի պատճառը դեռեւս անհայտ է: Ոստիկանների խոսքով, ովքեր չեն բացառում նաեւ ահաբեկչության վարկածը, դեռեւս հանցավոր մտադրությունների վկայություններ չեն հայտնաբերվել:

























