Մեքսիկական ««Տաճարականների օրդենի ասպետներ» թմրակարտելը 2 օրով «չոր օրենք» է հայտարարել Միչոականի նահանգում: Այդպերպ թմրակարտելի անդամները նշում են իրենց զոհված ընկերների հիշատակը:

Նահանգի քաղաքներում թռուցիկներ են բաժանվել՝ «ասպետներ» մակագրությամբ, որտեղ ալկոհոլ վաճառող բարերի, ռեստորանների ու խանութների սեփականատերերին զգուշացնում են երկու օրով փակել իրենց հաստատությունները: Այդ պահանջն անտեսողներին խոստանում են հրդեհել ալկոհոլի վաճառքի վայրերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Խոսքը թմրակարտելի մի քանի անդամների մահվան մասին է, ովքեր սպանվել են ոստիկանության հետ բախումների ժամանակ: «Թմրատաճարականները» համարում են, որ իրենց ընկերները զոհվել են ժողովրդի ազատագրության գործի համար: