Անհրաժեշտ է «խստացնել պայքարը ԿԺԴՀ ներթափանցող թշնամական գաղափարախոսության եւ մշակույթի դեմ, որոնք թունավորում են մարդկանց գիտակցությունը», «անխնա ազատվել տհաճ եւ օտար տարրերից, որոնք տրվում են սին երազանքների»: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ժողովրդական անվտանգության նախարարություն կատարած այցի ժամանակ:

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել մարտունակությունը «ամերիկյան իմպերիալիստների եւ հարավկորեական խամաճիկ ռեժիմի դեմ պայքարի պայմաններում», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, ժողովրդական անվտանգության նախարարությունն ու ներքին անվտանգության ուժերը «պարտավոր են զենքի եւ օրենքի միջոցով ապահովել կուսակցական ռազմավարության իրացումը»: