Չինաստանի Հունան նահանգում մայիսի 1-ին շրջվել է կախովի կամուրջը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆենհուան զբոսաշրջային քաղաքում:
Կամրջի վրա մոտ 40 մարդ է եղել, որոնցից 20-ը, այդ թվում երեխաներ եւ տարեցներ, ընկել են գետը: 15 մարդու հաջողվել է դուրս գալ գետից:
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, հինգ զբոսաշրջիկներ, որոնք անհետ կորած էին համարվում, փրկվել են այսօր: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երեքին դուրս են գրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

























