ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) երեք տղամարդու լուսանկար է հրապարակել, ովքեր 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման ժամանակ եղել են հյուպատոսության տարածքում։  Գերատեսչությունը չի հաղորդում նրանց՝ կասկածյալ լինելու մասին, սակայն ընդգծում է, որ նրանց մասին ցանկացած տեղեկության կարիք ունի։

Լուսանկարներն արված են արտաքին հսկման տեսախցիկից։ Լուսանկարում երեւում է, որ տղամարդկանց ձեռքին զենք կա։

Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, հաղորդել է, որ Վաշինգթոնն արդեն պարզել է Բենգազիում հյուպատոսության վրա հարձակումը կազմակերպողին։ Նրանց տվյալով՝ այդ մարդը Լիբիայում ազատության մեջ է, հաղորդում է ՌԲԿ-ն։

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման արդյուքում զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ ամերիկացի եւս երեք դիվանագետ։