Երկու ուղեւորատար օդանավ է բախվել Նյու Ջերսի նահանգի Նյուարքի միջազգային օդանավակայանում։ Բախումը տեղի է ունեցել գետնի վրա։
Scandinavian Airlines ավիաընկերությանը պատկանող Airbus-ը վնասել է United Airlines ընկերությանը պատկանող Embraer օդանավի պոչը։
Դեպքը լուրջ հետեւանքներ չի ունեցել։ Երկու օդանավում ոչ մի ուղեւոր չի տուժել, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։
Պատահարի պատճառով Նյուարքի օդանավակայանի բոլոր չվերթները մոտ 45 րոպեով հետաձգվել են։



























