Չինաստանի հյուսիս-արեւմտյան Ցինհայ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 42 մարդ: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Հոլոգ-Տիբեթյան շրջանում մայրուղու վրա Չենդու քաղաքից (Սիչուան հարագ-արեւմտյան նահանգի վարչական կենտրոն) Յույշա՝ Տիբեթյան ինքնավար շրջան ուղեւորվող ավտոբուս է շրջվել։



























