Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ նախընտրում են իրենց գումարները պահել արտերկրում՝ Պուտինից հնարավորինս հեռու:
Խոսքը 20 ռուս միլիարդատերերի մասին է, որոնց շարքում է, մասնավորապես, Ալիշեր Ուսմանովը: Bloomberg գործակալությունը պարզել է, որ դեռեւս նախորդ տարի գործարարն իր կարողության մեծ մասը փոխանցել է Բրիտանիայի Վիրջինյան կղզիներ, որը 5,6 հազար մղոն հեռու է Մոսկվայից:
«Օֆշորները ռուս գործարարների՝ իրենց կարողությունը պետությունից, մրցակիցներից պաշտպանելու գլխավոր միջոցն է»,-այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը John Tiner & Partners ընկերության ներկայացուցիչ Վալերի Տուտիխինը:
Իր հերթին, Bloomberg-ի մասնագետները հայտարարել են, որ բոլոր 20 ամենահարուստ ռուսներն իրենց կարողության մի մասը վերահսկում են՝ շնորհիվ հոլդինգային ընկերությունների, որոնք գրանցված են հայրենիքի սահմաններից դուրս: Ներկայումս, ըստ փորձագետների, Ռուսաստան է վերադառնում դուրս բերված գումարների միայն չնչին մասը, գրում է Gazeta.ru-ն:
John Tiner & Partners-ի իրավաբանի խոսքով՝ ռուս միլիարդատերերը կշարունակեն այդ մարտավարությունը, թեեւ Վլադիմիր Պուտինի կտրուկ հայտարարություններին:




























