Այսօր՝ մայիսի 2-ին, Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ եւ քննարկել Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման եւ այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:
ՀԱԿ-ից հայտնում են, որ քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:



























