Քալիֆորնիայի Մոնտեբելլո քաղաքի քաղխորհրդի անդամ Ջեք Հաջինյանն ընտրվել է Ալամեդա-Արեւելք միջանցքի նախագծի տրանսպորտային վարչության փոխնախագահ, իսկ Էլ Մոնտեի քաղաքապետ Նորմա Մասիասն ընտրվել է վարչության նախագահ։
Սան Գաբրիել հովտի 1,7 դոլար արժողությամբ այս նախագիծը կապված է 22 երկաթուղային ու ավտոճանապարհային հանգույցների կառուցման հետ, որտեղ ճանապարհները պետք է անցնեն երկաթգծի տակով կամ վրայով, ինչպես նաեւ եւս 39 անցումներում անվտանգությունը մեծացնելու միջոցառումների հետ։
«Ես գնահատում եմ իմ գործընկերների աջակցությունն ինձ փոխնախագահի պաշտոնում ընտրելու համար։ Վստահ եմ, որ հետագայում հանգույցների մյուս նախագծերում էլ կարող ենք զգալի առաջընթացի հասնել»,- ասել է Հաջինյանը:
Նշենք, որ Ջեք Հաջինյանը Ալամեդա-Արեւելք միջանցքի տրանսպորտային վարչության տնօրենների խորհրդի անդամ է 2012 թվականի մարտից։ Նա Մոնտեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2011 թվականին։




























