Բրիտանիայից հայտնի պոկեր խաղացող Մարկուս Բեբ-Ջոնսը մայիսի 2-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Մոտ 16 տարի առաջ նա սպանել էր իր կնոջն ու նրա մարմինը թաղել Քոլորադոյի ազգային պարկում։
Ըստ Hendon Mob-ի, 47-ամյա գեմբլեր Մարկուսը պոկերային մրցարշավներում 242 հազար դոլար է շահել։ Նա դատարանում հաստատել է, որ 1997 թվականին սպանել է իր կնոջը, ում մարմինը միայն 2004 թվականին են գտել, երբ Բեբ-Ջոնսը կրկին Անգլիայում էր ապրում, գրում է Na Poker-ը։
Կնոջ սպանությունից հետո հանցագործը երեք տարեկան որդու հետ թաքնվել է Լաս Վեգասում, որտեղ տանուլ է տվել հազար դոլար։ Շուտով նա փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին, սակայն ողջ է մնացել։ Այն ժամանակ նրա երեք տարեկան որդուն գտել են հյուրանոցային համարում փակված, իսկ Բեբ-Ջոնսը վերականգնվելուց հետո մեկնել էր Բրիտանիա։
2009 թվականին Մարկուսին ձերբակալել էին, քանի որ գտել էին կնոջ սպանությանը նրա մասնակից լինելու ապացույցներ. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել էին կնոջ արյան հետքեր ու ծաղիկների թերթիկներ, որ աճում են այն տեղում, որտեղ գտել էին կնոջ դիակը։ 2011-ին Բեբ-Ջոնսին արտաքսել են Ամերիկա, 2013-ի փետրվարին նա խոստովանել է հանցանքը եւ այժմ ստացել առավելագույն պատիժը՝ քսան տարվա ազատազրկում։



























