Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւները նախատեսել էին մահապարտներ դառնալ եւ ահաբեկչություն իրականացնել հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը: Նրանք իրենց պլանները նրանք փոփոխել էին, քանի որ պայթուցիկ սարքերն ավելի արագ էին ձեռք բերել, քան ակնկալում էին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոսթոնի ահաբեկչության ժամանակ գործարկված պայթուցիկ սարքերը ռադիոկառավարմամբ են եղել:

Միաժամանակ Թամերլան Ցարնաեւի մարմինն արդեն փոխանցվել է նրա հարազատներին: Նրա նախկին կինը՝ Քեթրին Ռասելը հրաժարվել էր վերցնել Թամերլանի մարմինը: Նա նաեւ հրաժարվել է համագործակցել քննության հետ: Քննիչները հոռետեսորեն են վերաբերում Քեթրինի պնդումներին, թե ինքը որեւէ առնչություն չի ունեցել ահաբեկչությանը եւ չի օգնել Թամերլան եղբայրներին՝ ոստիկաններից թաքնվելու հարցում:

ՀԴԲ-ի աշխատակիցները նրանից ԴՆԹ-ի եւ մատնահետքերի նմուշ են վերցրել, որպեսզի համեմատեն պայթուցիկ սարքի մնացորդների վրա եղած մատնահետքերի հետ: Նախնական տեղեկատվությամբ համընկնում չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ երեկ այս գործով ձերբակալվել են երեք ուսանողներ, ովքեր սովորել են Ջոհար Ցարնաեւի հետ: Նրանք կասկածվում են Ջոհարի պայուսակն աղբանոցը նետելու մեջ: Քննիչների ձեռքի տակ է հայտնվել Ջոհար Ցարնաեւի նոթբուքը, որը կարող է կարեւոր տեղեկություններ պարունակել եւ օգնել քննությանը: