Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին նամակ են ուղարկել, որում եղել են փամփուշտներ ու սպիտակ փոշի: Նամակը վերցրել են Իտալիայի փոստային ծառայություններից մեկի աշխատակիցները:

Ստուգելով նամակը ռետգենային ճառագայթներով, նրանք տեսել են, որ նամակում փամփուշտներ կան եւ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը: Ավելի ուշ ծրարի մեջ սպիտակ փոշի են հայտնաբերել, որի բաղադրությունը ներկայումս ստուգվում է:

Ներկայումս ոստիկանությունը փորձում է պարզել նամակն ուղարկողի ինքնությունը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նամակում որեւէ ուղերձ եղե՞լ է, թե՝ ոչ: