Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մամուլի ազատությունը Հայաստանի հաջողության գրավականն է:

Այսօր` Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day), ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է մամուլի ազատության մասին զեկույցը, որը հրապարակվել է «Freedom House» կազմակերպության կողմից:

Իր միկրոբլոգում Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ բարձրանալով 4 հորիզոնականով:

«Մամուլի ազատությունն ու լրատվամիջոցների հասանելիությունը Հայաստանի հաջողության գրավականն է»,-գրել է դեսպանը Twitter-ում:

Ավելի վաղ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որտեղ գնահատել է 2012թ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը 197 երկրներում: Ըստ զեկույցի, 63 երկրներում մամուլն ազատ է, 70 երկրներ դասվում են մասնակի ազատ ամուլ ունեցողների թվին, եւս 64 երկրներում մամուլի ազատությունը սահմանափակ է: