Եվրահանձնաժողովը կանխատեսել է եվրագոտու ՀՆԱ անկում 0,4 տոկոսով 2013թ. տվյալներով: Եվրագոտու կազմում ընդգրկված 17 երկրներից ՀՆԱ-ն կկրճատվի ութ երկրներում` Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հոլանդիայում, Պորտուգալիայում եւ Սլովենիայում, ասվում է ԵՀ լրացված կանխատեսման մեջ:

Բոլորից շատ տնտեսությունը կաճի Էստոնիայում (+3 տոկոս), առավելագույն անկումը կանխատեսվում է Կիպրոսում (-8,7 տոկոս): Գերմանիայում ՀՆԱ-ն կաճի 0,4 տոկոսով:

Եվրագոտին ռեցեսիայում կգտնվի արդեն երկրորդ տարին շարունակ, 2011թ. տնտեսությունը կրճատվել էր 0,6 տոկոսով, իսկ 9 երկիր մինուս էին գրանցել:

Ընդհանուր առմամբ, Եվրամիության ՀՆԱ-ն նվազելու է 0,1 տոկոսով: