Այսօր՝ մայիսի 3-ին, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող ՏարոնՄարգարյանը եւ ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարեւորելով ազատ, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի եւ քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է եւ նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաեւ հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:




























