Twitter միկրոբլոգերի ծառայությունը հայտարարել է Morgan Stanley-ի ինվեսթբանկիրին` Սինթիի Գեյլորին, աշխատանքի ընդունելու մասին: Twitter-ում թողած իր հաղորդագրությունում նա հայտարարել է, որ զբաղվելու է միաձուլման գործարքներով եւ ռազմավարությամբ:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է  The Financial Times պարբերականը, Գեյլորի նշանակումը շշուկների նոր ալիք է բարձրացել` կապված բորսայում արժետոմսերի տեղադրման հետ. Գեյլորը համարվում է IPO մասնագետ: Մասնավորապես, Գեյլորը աշխատել է Facebook եւ LinkedIn սոցկայքերի հետ եւ Zynga խաղերի արտադրող է հանդիսանում:

Շշուկներն այն մասին, որ Twitter-ը մտադիր է IPO իրականացնել, պտտվում են արդեն մի քանի տարի, սակայն ինքը ծառայությունը դրանք դեռեւս չի մեկնաբանում: 2013-ի սկզբին` ներդրումների ներգրավման հերթական փուլի շրջանակներում, Twitter-ը գնահատվել է 9 մլրդ դոլար:

Պարբերականը նաեւ ընդգծում է, որ Գեյլորը օգտակար կլինի սոցկայքին ոչ միայն IPO-ի անցկացման առումով, այլեւ Facebook եւ Google հետ մրցակցության առումով: