Ղարաբաղյան հակամարտությունում ներկայումս ստատուս-քվոն անընդունելի է: Այդ մասին մայիսի 3-ին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նրա խոսքով, ԵՄ-ն հանդես է գալիս կողմերի միջեւ վստահության կառուցման օգտին: Ֆյուլեն ընդգծել է, թե ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, հաղորդում է APA-ն:

Նշենք, որ Ֆյուլեն Ադրբեջան է ժամանել մայիսի 2-ին Ադրբեջանի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու: Նա հանդիպել է երկրի ղեկավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: