Մեզ եւ այլ ընդդիմադիր ուժերին հաջողվել է համոզել ժողովրդին, որ առաջիկա ընտրություններն, իրականում, վճռական են: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ՀՅԴ կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ով ընդգրկված է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում:
Նրա խոսքով՝ մայիսի 5-ը ամենամեծ հնարավորությունն է իշխող հանցավոր ռեժիմից ազատվելու համար: «ՀՅԴ-ն խոստումներ չի տալիս, մենք հանդես ենք գալիս հստակ առաջարկություններով եւ գիտենք ինչպես դրանք իրագործել»,-նշել է Արսեն Համբարձումյանը՝ կոչ անելով հավաքվածներին մայիսի 5-ին քվեարկել քվեաթերթիկի 5-րդ համարի՝ ՀՅԴ-ի օգտին:
ՀՅԴ ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ ընտրվելու դեպքում ՀՅԴ-ն պատրաստ է Երեւանի բյուջեն հասցնել 400 մլրդ դրամի (1 մլն դոլար):




























