Ռուսաստանի Մուրմանսկի մարզում Հաղթանակի օրվա նախաշեմին սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ վետերաններն ստացել են անվճար հուղարկավորության մասին նամակներ, հաղորդում է BFM.RU-ն:

Նշվում է, որ այդ նամակներն ուղարկել է «Ռազմա-մեմորիալային ընկերությունը», որը ծիսակարգային ծառայություններ է մատուցում: Որոշ վետերաններ նշել են, որ նամակներն ստանալուց հետո իրենց վատ են զգացել:

Ընկերությունում հայտնել են, թե չեն ցանկացել վիրավորել վետերաններին, պարզապես ցանկացել են հայտնել նրանց  համար նախատեսված արտոնությունների մասին:

Նահանգապետ Մարինա Կովտունը վրդովմունք է հայտնել փաստի կապակցությամբ` նման գործողությունները համարելով ցինիկ:  «Միայն խիղճն ու ողջամտությունը կորցրածները կարող են Հաղթանակի օրվա նախաշեմին նման «գերեզմանոցային» նամակներ ուղարկել»,-նշվում է  նահանգապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: