Այսօր՝ մայիսի 4-ին Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Չեգրայ ավանում ավտոտնակում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 14-ամյա դեռահաս է զոհվել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Քննիչները պարզել են, որ տղան փորձել է սղոցել զինամթերքը: «Վտանգավոր արարքը հանգեցրել է սարսափելի հետեւանքների, տեղի է ունեցել պայթյուն, որից 14-ամյա դեռահասն ստացված վնասվածքներից մահացել է»,-նշել են գերատեսչությունում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: