Ուրալում Ան-2-ի աղետի վայր են ժամանել քննիչները, ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները, ասվում է ՆԳՆ հաղորդագրության  մեջ: Օդանավը գտնվում է ճահճային տեղանքում:

ԱԻՆ-ը հաստատել է, որ աղետի վայրում 11 մարդու մարմին է գտնվել: «Օդանավի աղետի վայրում հայտնաբերվել են 11 մարդու մարմնի կտորներ, օդանավի մնացորդներ, որքն ենթադրաբար պատկանում են մեկ տարի առաջ Սվերդլովսկի մարզում անհետացած օդանավին»,-ասել են ԱԻ նախարարությունից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ճահճի միջից օդանավի մնացորդների  եւ ուղեւորների մարմինների դուրս բերման համար ուղղաթիռ գործի կդրվի:

Օդանավն անհետացել էր անցած տարի ամռանը: