Ֆրանցիսկա դա Պաուլա դի Ժեզուսը առաջին թխամաշկ կինն է, ով ծնվել է Բրազիլիայում եւ դասվել սրբերի շարքին։ Այդ իրադարձությանը նվիրված պատարագը տեղի է ունեցել Մինաս-Ժեյրայս նահանգի Բաէպենդի քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը։
19-րդ դարի սկզբն ծնված կինը կյանքի օրոք չի պատկանել որեւք կրոնական ուղղվածության եւ անգրագետ է եղել։ Սակայն դա չի խանգարել նրան իր ամբողջ կյանքը նվրել բարեգործությանը։ Նրա մահից հետո՝ սկսած 1895թ-ից շատերը խոսել են կնոջ մասնակցությամբ ապաքինությունների մասին ։ Նախորդ դարի 90-ական թվականներին կաթոլիկ եկեղեցին հայտնեց նման դեպքերից մեի մասին, երբ սուրբի անունն օգնել է մի ծեր տիկնոջ, ով տառապել է սրտի բնածին արատով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրան սրբերի շարքին դասելը կանոնիզացիային ուղղված առաջին քայլն էր։ Դրա համար եկեղեցին պետք է ճանաչի նաեւ երկրորդ հրաշքը, որը կատարվել է տիկնոջ մասնակցությամբ։




























