Մինչեւ 17.00-ին ՄԻՊ գրասենյակի «Թեժ գիծը» ընտրախախտումների վերաբերյալ ստացել է մոտավորապես 10-ը ահազանգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշարյանը:

Նրա խոսքով, այս անգամ համեմատած նախորդ ընտրությունների ահազանգերը բավականին քիչ են: «Հիմնական ահազանգերը վերաբերում են դիտորդների աշխատանքների խոչընդոտման, կուտակումների, իսկ վաղ առավոտյան թանաքների ցնդման վերաբերյալ»,- ասաց Նաիրա Կարմիրշարյանը:

ՄԻՊ-ի արագ արձագանքման աշխատակիցները շրջայցեր են կատարում ընտրատեղամասերում եւ արձանագրում խախտումները, եթե այդպիսիք կան, իսկ ընդհանուր արձանագրված խախտումները կամփոփվեն առաջիկայում: