Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ շուն ունեցողներն ավելի ամուր առողջություն ունեն, քան տնային կենդանի չունեցողները: Հարցը շատ պարզ է. շուն ունեցողներն ամեն օր պետք է զբոսանքի տանեն իրենց կենդանիներին, եւ հետեւաբար ավելի շատ են շարժվում, գրում է «АН-online»-ը:

Գիտնականները հաշվարկել են, որ շների տերերը շաբաթական մեկ ժամով ավելի են քայլում, քան շուն չունեցողները:

Բացի այդ, շուն պահողները ճնշումից եւ խոլեստերինից գրեթե չեն տառապում: