Բժիշկները կազմել են ամենավտանգավոր հինգ խմիչքների ցուցակը, որոնց օգտագործումնը կարող է առողջության համար անդառնալի հետեւանքներ ունենալ:
Դրանց թվում են գարեջուրը, ցածր կալիորականությամբ գինին, կոկտեյլները, շամպայնն ու լիկյորը: Դրանց օգտագործումը կարող է հանգեցնել նորագոյացությունների առաջացման, իսկ ցածր կալորիականությամբ գինին եւ կոկտեյլները վտանգավոր են տարբեր տեսակի ալկոհոլային խառնուրդների պարունակությամբ:
Միաժամանակ խնդրից հնարավոր է խուսափել` նորմային համապատասխան եւ որակյալ խմիչք օգտագործելու դեպքում: Կանաց համար նորման 1-2 բաժակ գինին է կամ շամպայնը, տղամարդկանց համար` 40 աստիճանի խմիչքի ոչ ավելի, քան 200 գրամը:




























