Մոսկվայի ոստիկանությունը պարզում է քաղաքի հարավ-արեւելքում երկու խմբերի միջեւ տեղի ունեցած հակամարտության հանգամանքները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Մայիսի 5-ին, երեկոյան ժամը 20:30-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել «Բաքու» հյուրանոցի մոտ երկու խմբերի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին, որի ժամանակ կողմերից մեկը մարմնական վնասվածքներ է հասցրել հակառակորդ խմբի անդամներին ու դեպքի վայրից մեքենայով դիմել փախուստի: Ավելի ուշ խումբը ձերբակալվել է:
Հակամարտությանը երկու կողմերն էլ կովկասցիներ են եղել, ընդ որում հարձակվողները եղել են չեչենական համարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Նախնական տվյալներով, միջադեպի հետեւանքով մեկ մարդ դանակահարվել է: Մյուս վիրավորը հրազենային վնասվածք է ստացել գլխին եւ քիչ անց մահացել:



























