Սվերդլովի մարզում ավիավթարի ենթարկված Ան-2-ի վթարի վայրից դուրս են բերվել 13 մարդու մնացորդներ, հայտնել են ՌՔԿ-ի Ուրալի քննչական վարչության ներկայացուցիչները: Կատարվում է փորձաքննություն, որը պետք է հաստատի զոհվածների ինքնությունը:
Մայիսի 5-ին ինքնաթիռի հայտնաբերման մասին հայտնել էր «Իզվեստիա» թերթը, որի լրագրողը տեղի երկու որսորդների հետ եղել է վթարի վայրում:
Ան-2 ինքնաթիռը 2012թ. հունիսի 11-ին Սերովից մեկնել էր առանց թռիչքի համար անհրաժեշտ թույլտվություն ստանալու: Ինքնաթիռում գտնվել էին օդաչու Հատիպ Կաշապովը եւ 12 ուղեւորներ, այդ թվում նաեւ` Սերովի ճանապարհային ոստիկանության պետը:
Ինքնաթիռի ապարդյուն որոնումները շարունակվել էին մինչեւ 2012թ. նոյեմբերի կեսերը: Փրկարարները որոնել էին անտառի հազարավոր քկմ տարածքներում: Ան-2-ի բեկորները հայտնաբերվել էին օդանավակայանից 8 կմ հեռավորության վրա`ճահճուտում: Ոստիկանության ներկայացուցիչները, մեկնաբանելով մի քանի ամիս ապարդյուն տեւած որոումները, ենթադրել են, որ ընկնելիս ինքնաթիռը տապալել էր երկու ծառ, որոնց ճյուղերը ծածկել էին բեկորները`խոչընդոտելով օդից դրանք տեսնելուն:
























