Ադրբեջանական բանակի զինվորը տաբելային հրազենով կրակ է բացել՝ վիրավորելով երկու ծառայակիցների: Դեպքը կատարվել է մայիսի 1-ին, սակայն լրատվամիջոցներին միայն հիմա են հաղորդել այդ մասին:
Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տվյալով՝ կրակողը Ագիլ Ռասուլովն է եղել: Վնասվածքներ են ստացել Ջեյհուն Ամիրասլանովը եւ Շահին Ռահիմովը, հայտնում է Vesti.az-ը:
Վիրավոր երկու զինվորներին էլ հիվանդանոց են տեղափոխել, զինվորների վիճակը բավարար է, հայտնում է ԱՊԱ-ն:
Նշենք, որ համանման այլ միջադեպի մասին հայտնի էր դարձել մայիսի 1-ին: Թարթառում տեղակայված զորամասում հրազենային վնասվածք էր ստացել զորակոչիկ Վյուսալ Ռովշանօղլու Ջաբիեւը: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների` միջադեպի պատճառ էր դարձել դժբախտ պատահարը:


























