Բորիս Բերեզովսկիին մայիսի 6-ին չեն հուղարկավորի, հուղարկավորության   ամսաթիվը հստակեցված չէ, հայտնել է գործարարի փեսա Եգոր Շուպեն:

«Գիտեք, որոշում են կայացնում աղջիկները, երեխաները, այդ պատճառով էլ  վճռվել է, որ ոչ ոք  ոչինչ չի մեկնաբանի, քանի դեռ բոլոր գործերը չեն կարգավորվել: Համենայն դեպս՝ ոչ այսօր: Ես ձեզ միայն մի բան կարող եմ ասել`  ես այժմ Ֆրանսիայում եմ` Բորիսի մոր հետ, եւ, բնականաբար, քանի դեռ մենք այստեղ ենք, ոչինչ տեղի չի ունենա», -  «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Շուպեն:

Հիշեցնենք,  լուրեր կային, որ Բերեզովսկիին հուղարկավորելու են մայիսի 6-ին:

«Հուղարկավորության վայրի վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տա», — ասել է Շուպեն՝ հավելելով, որ Բերեզովսկին կհուղարկավորվի իր անվամբ, այլ ոչ թե Պլատոն Ելենինի, որը գործարարը ստացել էր քաղաքական ապաստան ստանալիս: