Դավիթը եւ Նարեն 2012 թ. նորածիններին տրված ամենահաճախ հանդիպող անուններն են: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012 թ. 22.7 հազ. նորածին տղաներից 1313-ը ստացել է Դավիթ, 1144-ը՝ Նարեկ, 808-ը՝ Գոռ անվանումը: Տղաների առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Ալեքս, Էրիկ, Տիգրան, Արման, Սամվել, Արթուր անվանումները:

Նշենք, որ 2011 թ. համեմատ տղաների անվանումների առաջին եռյակը չի փոխվել:

Իսկ ահա աղջիկների անվանումների տարածվածության սանդղակում տեղի են ունեցել փոփոխություններ: Եթե 2011 թ. առավել տարածված անունն էր Միլենան, ապա 2012 թ. առաջին տեղում է հայտնվել Նարեն: Այդ անունով են կոչվել 19,7 հազ. նորածին աղջիկներից 967-ը; Երկրորդ տեղում Միլենան է՝ 852, երրորդում՝ Մարին՝772; Առաջին տասնյակում են նաեւ Մանեն, Անին, Անահիտը, Էլենը, Աննան, Մարիամը, Մարիան: