Լոնդոնում Ֆրեյդի թանգարանը միջոցներ է հավաքում թախտի համար, որը հոգեվերլուծաբանն օգտագործել է սեանսների ժամանակ:
Թանգարանում դրա վերականգնումը գնահատել են հինգ հազար ֆունտ: Թանգարանի տնօրեն Դոուն Քեմփը մտածում է, որ նման գումար կարող է նվիրաբերել ժամանակակից դիզայնում մասնագիտացած մասնավոր ընկերությունը։ Քեմփը հույս ունի գտնել մասնագետների, ովքեր պատրաստ են այն տեղում վերանորոգել, գրում «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Ֆրեյդի հանրահայտ թախտը, որին հաճախորդները պառկել են ընդունելության ժամանակ, Վիենա է բերվել Լոնդոնից։ Հոգեվերլուծաբանը 1890 թվականին այն նվեր էր ստացել հարուստ հաճախորդուհուց՝ մադամ Բենվենիստիից։ Ֆրեյդը թախտն այլ իրերի հետ միասին Մեծ Բրիտանիա է տարել 1938 թվականին` նացիստներից փախչելիս։




























