Չեչնիայի ավելի քան 20 բնակիչներ, օրեր առաջ ժամանելով Բելառուս, սխալմամբ քաղաքական ապաստան են հայցել, հայտնում է Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն: Պարզվել է, որ նրանք պատրաստվում էին փախստականի կարգավիճակ ստանալ Լիտվայում:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ին «Գուդոգայ-1» անցակետում:

«Մոսկվա-Վիլնյուս» գնացքի ուղեւորները դուրս են եկել կառամատույց եւ դիմել սահմանապահին:

Խմբում եղել են 22 չեչեններ, որոնք ՌԴ  քաղաքացիություն ունեին, յոթ չափահասներ եւ 15 անչափահասներ: Հասկանալով, որ սխալվել են, նրանք որոշել են շարունակել ճանապարհը դեպի Վիլնյուս: Lenta.ru-ի փոխանցմամբ, նրանցից 16-ին լիտվական կողմը ետ է վերադարձրել, եւ այժմ ուզում են ԵՄ-ում հայտնվել Լեհաստանի տարածքով: