Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է տղամարդու սպանության համար մեղադրյալին, ով մայիսի 7-ին փախել է «Մատրոսկայա տիշինա»-ից:

Փախուստի դիմածը՝ ծնունդով Սոչիից Օլեգ Տոպալովը, դատապարտվել է սպանության եւ ապօրինի զենք կրելու համար, Life News-ին է հաղորդել օրինապահ մարմինների աղբյուրը: Ներկայումս հանցագործին փնտրում են:

Ինչպես պատմել է ՊԻԴԾ մոսկովյան վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Ցիգանկովը, Տոպալովը փախուստի է դիմել բանտախցի առաստաղի անցքով: Վարչության տվյալների համաձայն, բանտարկյալի հետ միեւնույն բանտախցում եղել է եւս 7 մարդ, որոնց այժմ հարցաքննում են` կապված միջադեպի մանրամասնությունների հետ:

«Տոպալովը հոգեկան շեղումներ եւ փախուստի նկատմամբ հակվածություն ունի»,-ասել է Ցիգանկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: