Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ Առաջինի անձնական տնային խալաթը վաճառվել է Գերմանիայում կայացած աճուրդում 160 հազար եվրոյով: Ինչպես հայտնել է ավստրիական «Պլահուտա» ընկերությունը, այն գնել է մայիսի 8-ին կայացած աճուրդում, որ կազմակերպել էր Մյունխենի Hermann Historica աճուրդի տունը:

«Բոնժուրլ» խալաթով կայսր Ֆրանց Իոսիֆը (1848-1916) սիրում էր հայտնվել իր պատուհանի մոտ եւ հետեւել պահակախմբի փոխարինմանը:

«Պլահուտա» ընկերությունը ավստրիական թագավորական տան արդեն երկու հազար իր ունի: Երկու շաբաթ առաջ Ֆրանց Իոսիֆի մազափունջը գնվել էր 14 հազար դոլարով: