Մազերի աճեցման նոր մեթոդը, որ «վամպիրական» է կոչվել, առաջարկել են Մազերի ուսումնասիրման միջազգային հիմնադրամի, Բրեշիայի համալսարանի եւ Հրեական համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Նրանք կարողացել են ճաղատի տեղում մազեր աճեցնել ներարկումների միջոցով, որոնք խնդրահարույց տեղում արյան նյութերով խառնուրդ են ներմուծել: Մասնագետների կարծիքով, արյան խառնուրդը խթանում է մաշկի տակ գտնվող ցողունային բջիջները, որոնք մազերին օգնում են կրկին աճել:
Հետազոտություններին 45 մարդ է մասնակցել: Գիտնականները նրանցից արյուն են վերցրել, մշակել հատուկ սարքով եւ ներարկել մաշկի տակ, գրում է Daily Telegraph-ը:
Կամավորներին ներարկումները արել են գլխի մի հատվածում, առաջին խումբը ստացել է միայն արյան, երկրորդը` ստերոիդներով ներարկում: Ամեն կամավոր յուրաքանչյուր ամիս երեք ներարկում է ստացել, արդյունքում մազերն աճել են միայն արյան խառնուրդ ստացածների մոտ, գրում է «ԱիՖ»-ը:




























