Հունական ուղղափառ հնաոճ եկեղեցին հերքել է լուրերը, թե իբր իր հոգեւորականները կատարել են Բորիս Բերեզովսկիի հոգեհանգիստը:

Հայր Ալեքսին՝ Բրուքվուդի Սուրբ Էդուրադի վանահայրը, պնդում է, որ իր տաճարում արարողություն տեղի չի ունեցել։ Այն տեղի է ունեցել ժամում, որից օգտվում են բարձրաշխարհիկ թաղումների համար։

«Ռոսիա – 24» հեռուստաընկերության տվյալներով, ուղղափառ տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ հրաժարվել են հուղարկավորությունն անցկացնել՝ պատճառաբանելով, որ գործարարն ինքնասպան է եղել, ինչը ծանր մեղք է համարվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերեզովսկիի հոգեհանգիստը տեղի էր ունեցել Սուրբ Էդուարդ նահատակի ուղղափառ եղբայրությունում, որը Բրուքվուդում կառուցվել է 1982 թվականին։ Եկեղեցու հոգեւորականները չեն ցանկացել միավորվել Ռուսական ուղղափառ եկեղեցուն եւ 2007 թվականին անցել են հունական եկեղեցու՝ հակադրվողների սուրբ սինոդի հովանու տակ, որտեղ կանոններն ավելի մեղմ են։