Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել` պարզելու համար, թե կա՞ արդյոք ծայրահեղականության դրսեւորում փողոցներում տեղադրված վահանակների վրա: Վահանակներին գրված է եղել «Անկոչ հյուրը թաթարից վատ է» հայտնի ասացվածքը:
Ինչպես հաղորդում է Չիտա քաղաքի Ներքին գործերի վարչությունը, մայիսի 11-ին հեռախոսազանգ է ստացվել, թե Վոլոդարի փողոցում ծայրահեղական բովանդակությամբ վահանակ է դրվել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որն էլ եզրակացություն է տվել, թե «ծայրահեղականության դրսեւորումներ տեքստում չկան», հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























