ԱՄՆ-ում Բուֆֆալոյի եւ Վերմոնտի հետազոտողներն ապացուցել են, որ եթե հրաժարվում են տարատեսակ կերակուրներից, օրգանիզմը հոգնում է նույն բանն ուտելուց:

Փորձին մասնակցել են աղջիկների երկու խմբեր: Մեկին միօրինակ կերակուր են տվել, երկրորդին` տարբեր տեսակի: Ընդ որում, կալորիաների օրական քանակությունը նույնն է եղել: Արդյունքում միօրինակ կերակուր ուտողները ավելի շատ քաշ են քցել, քան մյուս խումբը, հայտնումէ  «Յանտարնիյ կրայը»:

Ըստ գիտնականների, նույն կերակուրն ուտելու դեպքում դրա չափաբաժինները ակամայից քչանում են, միօրինակությունն արագորեն հոգնեցնում է: