ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը կոչ է արել մեծացնել սննդի մեջ միջատների օգտագործումը՝ զարգացող երկրներում սովի բռնկումների դեմ պայքարելու համար: Մայիսի 13-15-ին, «Անտառները պարենային անվտանգության եւ սննդի ապահովման համար» անվանումով կոնֆերանսի ժամանակ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել FAO-ի գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան:

Կազմակերպության տվայլներով՝ արդեն երկու մլրդ մարդ տարբեր աստիճանի պարբերականությամբ սնվում է բզեզներով, ծղրիդներով եւ մրջյուններով: Ինչպես պնդում են մասնագետները, միջատները շատ սննդարար են եւ հեշտությամբ բազմանում են, ինչպես նաեւ օգտակար են ձկներին ու անասուններին կերակրելու համար, հաղորդում է Utro.ru-ն:

Ըստ այդմ, մարդիկ սննդի մեջ օգտագործում են մի քանի մլն տեսակի միջատներից ավելի քան 1900-ը: