Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանին մայիսի 26-ին հավաք է կայացել, որի ընթացքում երեք մասնակիցների բարձրագույն քրեական տիտղոս են շնորհել: Նրանցից մեկը  Վոլոդարսկի շրջանի «նայող» 30-ամյա Վիկտոր Ժարինովն է` Ցեզար մականունով, երկուսը Սիբիրից են` Նյագանի «նայող»  33-ամյա Անդրեյ Տկաչենկոն` Տկաչ մականվամբ եւ Նիժնեվարտովսկի «նայող» Ռաժիդին Միհրալիեւը` Ռաջիկ մականվամբ, գրում է «Փրայմ Քրայմը»:

Նորեկների մուտքը ընտանիք կատարվել է քսան «օրենքով գողերի» հավանությամբ: Criminalnaya.ru-ն նշում է, որ հանդիպման պատվիրակների ցանկում գերակշռում են ռուսական անունները: «Կնքահայրերի» ցուցակում  միայն մի քանի կովկասցիներ են` վերջերս թագադրված հայերից եւ ադրբեջանցիներից, միակ վրացին Գիա Դիակվնիշվիլին է եղել եւ միակ եզդին Թիմուր Միրզոեւը` հանգուցյալ Դեդ Հասանի զարմիկը:  «Դեդականները» նախապատվությունը տվել են ռուսներին` հակվելով դեպի ռուսալեզու բնակչությունը: 

Հրատարաչությունը նշում է, որ դա դեդական դաշինքը «սլավոնականի» ներքո  վարպետորեն քողարկելու քայլ է  կամ էլ, իսկապես,  «սլավոնական» ինքնագիտակցության արթնացում:  Ցանկացած դեպքում,  «դեդական» հակառակորդները,  վրացական  «օրենքով գողերը» մտածելու շատ բան ունեն:  Այդ առումով  հետաքրքիր է հասանյան հավատարիմ համախոհներ Քարդավա եղբայրների` թագադրմանը ցուցադրական չմասնակցելը: Կամ դեդականները վճռել են փոխարինել նրանց, կամ էլ Գելան իրավամբ արժանի է խորամանկ սխեմաների հեղինակի իր վարկին: